Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

05 փետ 2021 15:07

Արդյո՞ք կա քաղաքական համաձայնություն գլխավոր դատախազության և Նիկոլ Փաշինյանի միջև

Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անձամբ Շուշին համարում են ադրբեջանական քաղաք․


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը «սրտիկաձև» արձագանքել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ ուղիղ եթերին, ուր վերջինս չի խորշում կրկին ու կրկին բարձրաձայնել ու իբր թե ապացուցել ադրբեջանական թեզերը Շուշիի վերաբերյալ։


Երբ գլխավոր դատախազի խորհրդականն է իր հիացմունքը հայտնում այդ տեսանյութին, ապա ծագում են տրամաբանական հարցեր․
1․ Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունը, խախտելով ՀՀ Սահմանադրության և Դատախազության մասին օրենքի պահանջները, ցուցաբերում է քաղաքական կողմոնորոշում և այդ իմաստով նույնպես համագործակցում է Փաշինյանի հետ,
2․ Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունը գլխավոր դատախազի գլխավորությամբ համարում է Շուշին ադրբեջանական քաղաք,
3․ Գոռ Աբրահամյան, գլխավոր դատախազը տեղյա՞կ է Փաշինյանին «սրտիկելու»  ձեր անհագուրդ ցանկության և Շուշին ադրբեջանական համարելու ձեր կարծիքի մասին,
4․ Արդյո՞ք կա քաղաքական համաձայնություն գլխավոր դատախազության և Նիկոլ Փաշինյանի միջև։
Շնորհակալություն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր