21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

10 մայիս 2019 14:50

Արդյո՞ք կոռուպցիա չէ՝ Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել ձեր տան համար,դատախազի համազգեստը՝58 միլիոն դրամ

«Ձեր օրը փչացնեմ, էլի…ելույթ չէի նախատեսում, բայց ի մի բերեցի որոշ նյութեր»,-ԱԺ-ում այսօր Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ պատգամավորների հարցուպատասխանի ավարտին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նկատի ունենալով Դավթյանի պատասխանները՝ նա նշեց. «Նախորդ իշխանության ելույթները լսելիս համոզվում եմ, որ թավիշը մեզանում չափից դուրս շատ է: Չգիտեմ, թե ինչ արժանիքների համար կարող էր նախկին ռեժիմն առաջադրել նրան գլխավոր դատախազի պաշտոնում, բայց համոզված եմ՝ եթե մարդն իր որակներով չի կարող համապատասխանել ռեժիմի կանոններին, նա դուրս է մնում համակարգից եւ առաջխաղացման հնարավորություն չի ունենում»:
Բաբաջանյանը շեշտեց՝ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Բայց արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազն իր վարչության պետի պաշտոնում նշանակել է իր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին, իսկ Լոռու մարզի դատախազ է նշանակել իր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին:
Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ Արթուր Դավթյանն իր մտերիմին՝ Սեւակ Հովհաննիսյանին, որն աշխատում էր Էրեբունու դատախազությունում, տեղափոխել է գլխավոր դատախազություն եւ երկու տարվա աշխատանքային փորձով նշանակել Արարատի մարզի դատախազ»: Բաբաջանյանը, դիմելով Արթուր Դավթյանին, ասաց. «Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դուք, դառնալով գլխավոր դատախազ, որոշել եք փոխել դատախազի համազգեստը եւ պետությունից դրա համար պահանջել 58 միլիոն դրամ: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազության շենքի վերին հարկի վրա նոր հարկ եք կառուցել տվել, որը պետության համար արժեցել է 160 միլիոն դրամ: Այդ հարկ եք տեղափոխել ձեր առանձնասենյակը եւ համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն այժմ զբաղեցնում եք 100 քմ տարածք: Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել տվել, որը բարձրանում է ձեր հարկ, իսկ առաստաղն այնքան եք բարձրացրել, որ վերելակը հարմարվի, եւ դա կրկին՝ հարկատուների հաշվին»: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր