ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

12 հուն 2023 16:55

Նոր Մոսկվայում ռուս պատգամավորի դի է հայտնաբերվել.Հայտնաբերվել է նաև 55-ամյա կինը՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով

Նոր Մոսկվայի տարածքում հայտնաբերվել է Յուգրայից պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։


«Պատգամավորի մարմինը հայտնաբերվել է Նոր Մոսկվայում գտնվող առանձնատան նկուղում, տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել»,-ասել է աղբյուրը։


Նրա խոսքով՝ տանը հայտնաբերվել է նաև պատգամավորի կինը, որը հոսպիտալացվել է դանակի հարվածներից ստացած վնասվածքներով։


«Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել դեպքի վայրում հսկողություն իրականացնող աշխատողը»,-եզրափակեց զրուցակիցը։
Հայտնաբերվել է նաև պատգամավորի 55-ամյա կինը՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր