ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

13 հուն 2023 15:42

Ոստիկանները քաղաքացուն ծեծել են, ձեռնաշղթաներ հագցրել և ծխախոտը հանգցրել քթին. Քաղաքացու թմբկաթաղանքը վնասվել է, ունի կողոսկրերի և այլ վնասվածքներ

Ոստիկանական բաժանմունմքում քաղաքացուն ծեծի են ենթարկել, որը բավականին լուրջ վնասվածքներ է ստացել, հետազոտություն է ենթարկվել և պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված։ Ընդ որում, դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է միայն պաշտպանների մեծ ջանքերից հետո, ինչը ցավալի է, քանի որ անձն ունի բավականին լուրջ վնասվածքներ և դատաբժշկական փորձաքննություն չէր նշանակվում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Մարիամ Աբրահամյանը, որն իրականացնում է ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկված քաղաքացու պաշտպանությունը։


Հիշեցնենք, որ ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել փաստաբան Կարել Ալավերդյանը, որը փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։


Բռնության ենթարկված քաղաքացու պաշտպան Մարիամ Աբրահամյանն արձանագրեց՝ իր վստահորդի կողմից որևէ հակաիրավական վարքագիծ չի դրսևորվել, անհասկանալի է, թե ինչու է նա ենթարկվել դաժան ծեծի, բռնության, խոշտանգման։ Բավականին լուրջ վնասվածքներ ունեցող քաղաքացին ՁՊՎ-ում բավականին սուր ցավեր է ունեցել, այնտեղից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և արձանագրվել է։


«Բավականին մեծ վնասվածքներ ունի, կապտուկներ, ծխախոտով նրա դեմքը՝ քթի որոշ հատվածներ՝ այրած են։ Պարզվել է, որ կողերի հատվածում էլ ևս լուրջ ցավեր ունի, սակայն առաջիկայում նրան վիրահատություն է սպասվում՝ թմբկաթաղանթի հետ կապված»,- ասաց Մարիամ Աբրահամյանը, որին շարունակելով Փաստաբանական դպրոցի ռեկտոր Արա Զոհրաբյանն ընդգծեց՝ «Դուք պատկերացնու՞մ եք։


Ոստիկանները ծեծի են ենթարկել, ձեռնաշղթա են հագցրել և ծխախոտը հանգցրել քթին։ Հիմա այս մարդ ինչ պետք է անի։ Այսպես նվաստացնելուց հետո այս մարդը հասարակության մեջ նորմա՞լ է ապրելու, այս մարդուն առնվազն գազան են սարքում։ Մենք Ադրբեջանում գտնվող մեր գերիների համար ենք նման մտահոգություն ունենում, բայց մեր հայրենի ոստիկանները նման միջոց են կիրառում։ Մի քանի օր առաջ էլ մի տղայի են ձերբակալել՝ նկարելու համար։ Տեսանյութում էլ կա, ասում է՝ մի նկարի, եկավ բերման ենթարկեց։ Հետո խոսել եմ այդ տղայի հետ, ասում է՝ գոռում էր ցավից, ձեռքը կոտրված է, խնդրել է թուլացնել ձեռնաշղթան, եկել՝ ավելի են սեղմել ձեռքը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր