Արմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է          Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է       Գեղարքունիքի մարզում ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել    

14 հուն 2023 14:41

Քամու ուժգնացում, որոշ հատվածներում՝ ինտենսիվ անձրև ու կարկուտ է սպասվում

Երևանում այսօր ցերեկը, հունիսի 15-ին, 17-ին սպասվում է, 16-ին, 18-ին, 19-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 14-ի և 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 14-19-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր