Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը          Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը, կա 2 զnh, 2 տուժած       ԱՄՆ-ը և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Լավանի նավթավերամշակման գործարանի վրա    

14 հուն 2023 15:17

Ադրբեջանն ուզում է, որ Մեղրիի ճանապարհը ռուսական ԱԴԾ-ն հսկի, հետո՞ ինչ, շատ բան կարելի է ուզել

Մի ելակետային բազա կա, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է գործի ցանկացած բացված, բացվող եւ ապագայում պլանավորվող որեւէ ճանապարհի նկատմամբ, որն անցնցում է Հայաստանի ինքնիշխան տարածքով. Սա անքննարկելի է: Այս մասին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում նշել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանը Նախիջեւանին կապող Մեղրիի ճանապարհի մասին:

«Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ապա տրմաբանությունն այն ժամանակ եղել է հետեւյալը, որ հայկական կողմը  ճանապարհը բացում է, տալիս է հնարավորություն, որ Ադրբեջանը կապվի Նախիջեւանի հետ, իսկ ռուսական կողմը մեր այդ ստանձնած պարտավորության նկատմամբ պետք է վերահսկողություն ունենա: Այդ հսկելու մեխանիզմները տարբեր են, եւ դրանց վերաբերյալ որեւէ վերջնական պայմանավորվածություն չկա, դրա համար էլ տարբեր հայտարարություններ են լինում:

Պարզ է, որ Ադրբեջանն ուզում է, որ ռուսական ԱԴԾ-ն հսկի, հետո՞ ինչ, շատ բան կարելի է ուզել:  Այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ունի ադրբեջանական մեկնաբանություն: Իրական մեկնաբանությունն այն է, որ ասացի: Հայաստանի ԱԽ քարտուղարի ասածը հետեւյալն է, որ մեր սահմանապահներն են լինելու եւ մեր մաքսային ծառայություներն են լինելու: Իսկ ադրբեջանական մեկնաբանությունն այն է, որ դուք պետք է տաք ճանապարհ եւ գործ չունենաք այդ ճանապարհի հետ»,-ասաց Մարուքյանը:

Հարցին՝ արդյոք բանակցություններում Ադրբեջանը շարունակում է պնդել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, Մարուքյանը պատասխանեց. «Հայկական կողմը նման հարց երբեք չի քննարկել եւ չի քննարկելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր