Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

15 հուն 2023 13:58

Հակառակորդի կուտակումները տեսանելի են.Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ են հնչել այսօրվա կրակոցները

Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ են հնչել այսօրվա կրակոցները։  Այս մասին NEWS.am-ին ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը:


Նա նշեց, որ իր տունը մոտ է դիրքերին, եւ հակառակորդի կուտակումները տեսանելի են:


Նշենք, որ մեզ հետ զրույցի ընթացքում նույնպես լսվեց ականանետի ձայն:


Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 11:45-ին կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ:


Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ կրակ էր բացել նաեւ Երասխ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր