Տեսանյութ.Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են          Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն       Տեսանյութ.Այս պայքարի հաղթանակով կազատագրվենք բոլորս, սպասում ենք ձեզ Հայաստանում․ Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին    

16 հուն 2023 11:45

Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը,Ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները կխուսափեն միջանցքային տրամաբանության սադրիչ բառապաշարի գործածումից

Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը ու ձեռնամուխ լինել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Խոսելով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին՝ Փաշինյանը ընդգծեց․ «Ինչ վերաբերվում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ ՀՀ-ն պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։


Կրկին ընդգծում եմ, որ ՀՀ-ի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները  Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»։
***
«Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով, ապա, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես  և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել Լեռնային Ղարաբաղին»։
Նա հայտնեց, որ նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կաիրք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցով:


«Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում: Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի: Էլ ինչպե՞ս է լինում Էթնիկ զտումը՝ արգելափակվում է ԼՂ-ի հայերի սննդի, գազի, էլկտրաէներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով, արգելափակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»,-ասաց Փաշինյանը:


Նրա խոսքո՝վ այդ իրավիճակին Հայաստանի արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացմամբ՝ ոչ միայն կազմակերպությունների և օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը չպետք է նվազեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր