Դա այն զենքն է, որով կրակելուց հետո որևէ երկաթի կպնելու դեպքում բեկորներ է առաջացնում ու այդ բեկորները հարվածում են մարդկանց.Երասխում աշխատանքները պարալիզացված են

«Այսօր կրակոցներն սկսվեցին առավոտյան ժամը 10։00-ից։ Երկու կրակոց արձակեցին տեխնիկայի վրա։ Կրակողները դիպուկահարներ են։ Այս պահին աշխատանքները կրկին դադարեցված են։ Հենց շինարարական աշխատանքները մեկնարկում են, կռաններն սկսում են աշխատել այդ ընթացքում սկսում են կրակել»,- պատմեց մեր զրուցակիցը։
Դրանից ելնելով՝ Այվազյանի խոսքով, տեղի բնակիչները համոզված են՝ գործարանում աշխատանքները վերսկսելու դեպքում կարող են նոր կրակոցներ լինել։ Այվազյանի խոսքով՝ առաջին օրվա վիրավորներից հետո ադրբեջանական կողմն այսօր կրակել է տեխնիկայի ուղղությամբ։
«Դա այն զենքն է, որով կրակելուց հետո որևէ երկաթի կպնելու դեպքում բեկորներ է առաջացնում ու այդ բեկորները հարվածում են մարդկանց»,- ասաց նա։
Այդուհանդերձ, «Փաստինֆո»-ի զրուցակցի խոսքով, գյուղում խուճապ չկա։ Բնակիչները շարունակում են բնականոն կյանքը, չեն դադարել նաև երեխաների համար խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Գյուղացիները շարունակում են աշխատել նաև այգիներում ու արոտավայրերում։