Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները       «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ    

16 հուն 2023 16:35

Ադրբեջանի ԱԳՆ-ին դուր չի գալիս «շրջափակում» բառը.Բաքուն առաջ է քաշում պահանջների մի ամբողջ ցանկ

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդարձակ պատասխան է տվել ՀՀ վարչապետի՝ այսօր կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին:

Ի պատասխան Փաշինյանի այն խոսքերին, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է հայ բնակիչներին առաջին անհրաժեշտության պարագաներով եւ բժշկական պարագաներով ապահովելուն, որ Ադրբեջանը վարում է էթնիկ զտման քաղաքականություն եւ որ Ադրբեջանը սադրանքներ է իրականացրել սահմանային գոտում, Բաքվում ավելի խելացի բան չեն գտել, քան հայտարարել, թե Լաչինի միջանցքում տեղի ունեցողը Հայաստանին չի վերաբերում։

Բացի այդ, Բաքվում մեկ օր մտածելուց հետո որոշել են երեկվա միջադեպի մեղքը բարդել Հայաստանի վրա, նպատակը, իբր, «ստվեր գցելն է Ադրբեջանի կողմից անցակետի հաջող աշխատանքի վրա եւ խոչընդոտելը անցակետի անվտանգ եւ ազատ օգտագործմանը»։

Ինչպես միշտ, Բաքուն առաջ է քաշում պահանջների մի ամբողջ ցանկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր