Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

19 հուն 2023 15:14

Երասխի մետալուրգիական գործարանի ուղղությամբ՝ անգամ փոքր շարժ նկատելու դենքում ադրբեջանցիները կրակում են

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակում են Երասխի մետալուրգիական գործարանի ուղղությամբ՝ անգամ փոքր շարժ նկատելու դենքում։ Այս մասին  հայտնեց Երասխի բնակիչներից մեկը։


ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ այսօր՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:


Մեր զրուցակցի խոսքով՝ կրակոցների հետևանքով վիրավորներ, բարեբախտաբար, չկան՝ նշելով, որ կրակոցները բավական ակտիվ էին։


Անդրադառնալով հարցին, թե գյուղի տարածքում գործող մետալուրգիական գործարանի՝ այս պահին ժամանակավորապես չաշխատելու պարագայում որն է ադրբեջանցիների կրակոցների պատճառը՝ մեր զրուցակիցը տեսակետ հայտնեց, որ ըստ երևույթին, պահակների առկայությունը։
«Պահակներ կան։ Մի 4 հոգի էլ ներսի աշխատողներ։ Մի փոքր էլ շարժ են տեսնում ՝ կրակում են»,- հայտնեց մեր զրուցակիցը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր