Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ          Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար       Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ բավական հստակ և միանշանակ ազդանշան է    

20 հուն 2023 11:12

Բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը բաթիսկաֆով սուզվել է «Տիտանիկ»-ի խորտակման վայրն ու անհետացել

Բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը գտնվել է բաթիսկաֆի վրա, որն անհետացել է Ատլանտյան օվկիանոսում՝ դեպի «Տիտանիկ» մարդատար նավի խորտակման վայր էքսկուրսիայի ժամանակ:

Դրանում ընդհանուր եղել է հինգ մարդ։ Այն, որ Հարդինգը եղել է ստորջրյա նավում, հայտնել է նրա խորթ որդին Facebook-ում:

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հեմիշ Հարդինգը 58-ամյա գործարար է, օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող Action Aviation-ի սեփականատեր: Նա որպես զբոսաշրջիկ թռել է տիեզերք Blue Origin տիեզերանավով: Նա Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր է՝ Երկրի շուրջ ամենաարագ շրջագայությունը երկու բևեռներով, օվկիանոսի ամենախոր հատվածում անցած ամենաերկար ճանապարհը, այդպիսի խորության վրա ամենաերկար տևողությամբ մնալը:

«Տիտանիկ» մարդատար նավը խորտակվել է 1912 թվականի ապրիլի 15-ի գիշերը Մեծ Բրիտանիայից ԱՄՆ ճանապարհին։ Դրա բեկորները գտնվում են 3,8 հազար մետր խորության վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր