Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի       Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին    

20 հուն 2023 13:24

Հիշեք Սերժ Սարգսյանի խոսքերը, որից 5 օր անց 3-րդ նախագահը հրաժարական տվեց

2016 թվականի ապրիլյան պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի, դա նշանակում է, որ քառօրյայից հետո պատերազմը չի ավարտվել, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատերազմը չի ավարտվել, ինչ-որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել», - ասաց նա։

Նա հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որն ասել էր, թե  ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ ու չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմերի համար էլ։

«Մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը», - Սերժ Սարգսյանի խոսքերը մեջբերեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս խոսքերից 5 օր անց Սարգսյանը հրաժարական տվեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր