Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 հուն 2023 10:49

Ահազանգ.Իտալիան չպետք է դավաճանի Հայաստանին. Ադրբեջանին է վաճառում «Spartan C27» ռազմական ինքնաթիռը

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տարածել է Միլանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանի tempi.it կայքում հրապարակած ահազանգող հոդվածը:


«Իտալիան չպետք է դավաճանի Հայաստանին» վերնագրով հոդվածում պատվավոր հյուպատոսը հայտնում է, թե տեղեկացել են, որ Իտալիան Ադրբեջանին է վաճառում է «Spartan C27» ռազմական ինքնաթիռը:


Պյետրո Քուչուկյանը հոդվածի սկզբում ներկայացնում է հայ-իտալական բարեկամական կապերն ու փոխգործակցության բազմաթիվ օրինակները, որից հետո տեղեկացնում է, որ Իտալիան պետական «Leonardo Finmeccanica» ընկերության միջոցով Հայաստանի հետ փաստացի հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին վաճառում է «Spartan C27» ռազմական ինքնաթիռի G222-ի արդիականացված տեսակը, որը իդեալականորեն համապատասխանում է լեռնային տեղանքներին։


Քուչուկյանի խոսքով՝ մայր հայրենիքում և սփյուռքում ըմբռնումով են մոտեցել գազատարի՝ մասնավորապես՝ TAP-ի գործարքը, որով Ադրբեջնաից էներգակիր է բերվում Իտալիա,  բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում ռազմական տեխնիկայի մատակարարումը պատերազմական վիճակում գտնվող կողմերին քաղաքականապես կոռեկտ չէ և իրականում նշանակում է աջակցել երկու կողմերից մեկին, ինչը նաև արգելված  է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով:


Պատվավոր հյուպատոսը գրում է, որ եկել է ժամանակը, որպեսզի Իտալիայում և Եվրոպայում կառավարությունները ձայն բարձրանան հօգուտ խաղաղության համաձայնագրերի և ի աջակցություն նոր ցեղասպանության սպառնալիքի տակ հայտնված մարդկանց:


Նրա կարծիքով, Իտալիան, Եվրոպայի հետ միասին պետք է ամեն գնով թույլ չտան, որ ռազմավարական-տնտեսական շահերը գերիշխեն ավտորիտար պետությունների հետ հարաբերություններում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր