Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

21 հուն 2023 16:05

42-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Փարաքարի քարի արտադրամասի հարակից ձորակում՝ ձեռքերը, ոտքերն ու բերանը կապկպված

Հունիսի 19-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ քույրը՝ 1981 թ. ծնված Նվարդ Նալչաջյանը, հունիսի 18-ի ժամը 19-ին դուրս է եկել Պտղնի գյուղի Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոցի իր տնից և չի վերադարձել:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ Քրեական ոստիկանության, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների, Կոտայքի, Հրազդանի, Նաիրիի և Վաղարշապատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նվարդ Նալչաջյանին սպանել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 18-ամյա մի բնակիչ: Հունիսի 20-ի ժամը 21.20-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճուղու շենքերից մեկում նա հայտնաբերվել, ձերբակալվել և, Նվարդ Նալչաջյանի «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված հանցանքը կատարել է ինքը:

Փարաքար գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ նա ցուցմունք է տվել՝ հայտնելով դիակի գտնվելու վայրը:

Փարաքար գյուղի չշահագործվող քարի արտադրամասի հարակից ձորակում հայտնաբերվել է դիակը՝ ձեռքերը, ոտքերն ու բերանը կպչուն ժապավենով կապկպված:

Քրեական վարույթը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր