Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

22 հուն 2023 15:23

Կա արդեն թույլտվություն ԱՄՆ-ում լաբորատոր պայմաններում աճեցված արհեստական միս վաճառել

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը (USDA) թույլտվություն է տրամադրել լաբորատոր պայմաններում աճեցված մսի վաճառքի համար: Խոսքը Good Meat-ի կողմից ստեղծված հավի մսի մասին է։

Սա ԱՄՆ-ում արհեստական մսի վաճառքի առաջին թույլտվությունն է։ Good Meat-ը հայտնել է, որ արդեն պատվերներ է ստացել Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի երկու ռեստորանից։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, բուսական մսի տարբեր տեսակներ այժմ օգտագործվում են որպես սովորական մսի փոխարինող: Այնուամենայնիվ, որոշ ընկերություններ աշխատում են մեկ այլ տարբերակի՝ կենդանական բջիջներից լաբորատորիաներում աճեցված մսի վրա: 

Նման բջիջները ստացվում են, օրինակ, բիոպսիայի միջոցով։ Այնուհետև դրանք տեղադրվում են կենսառեակտորում և սնուցվում սպիտակուցների, ամինաթթուների, հանքանյութերի, շաքարի, աղի և այլ սննդանյութերի խառնուրդով՝ դրանցից «աճեցնելով» միս։ Աշխարհում ավելի քան 100 ընկերություն  զբաղվում է նման արտադրանքի մշակմամբ։ Ըստ Grand View Research-ի՝ այս շուկայի ծավալը 2022 թվականին կազմել է 247 միլիոն դոլար։ Ըստ McKinsey-ի կանխատեսումների՝ առաջիկա տարիներին յաս ցուցանիշը կարող է զգալի աճ գրանցել և հասնել 25 միլիարդ դոլարի, սակայն դրա համար ընկերությունները պետք է լուծեն մասշտաբայնացման հարցը՝ զանգվածային արտադրություն սկսելու համար անհրաժեշտ է կառուցել հսկայական կենսառեակտորներ մսի աճեցման համար։

ԱՄՆ-ը դարձել է երկրորդ երկիրը, որն արհեստական մսի վաճառքի թույլտվություն է տրամադրել։ 2020 թվականին Սինգապուրը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն է տվել արհեստական մսի վաճառքին. նույն Good Meat ընկերությունը թույլտվություն է ստացել Սինգապուրում վաճառել նման հավի միս։
Նշենք, որ արհեստական մսի ստեղծման առաջին ծրագրեը իրականացվել է NASA-ի աստղանավորդների համար, դեռեւս 1995 թվականին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր