Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 7-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մայիսի 7-ին    

24 հուն 2023 11:09

Մոսկվայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել.չեղարկել են զանգվածային միջացառումները

Մոսկվայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել. Այդ կապակցությամբ քաղաքում չեղարկվել են նախապես հայտարարված զանգվածային միջոցառումները։ Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է իր Telegram ալիքում։


«Քաղաքային բոլոր ծառայություններն աշխատում են լիարժեք, քաղաքում տեղաշարժը դժվար չէ։ Շնորհակալություն մոսկվացիներին և քաղաքի հյուրերին ըմբռնման և տեղի ունեցողի նկատմամբ հանգիստ վերաբերմունքի համար։




Ստացված տեղեկատվության հետ կապված՝ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված անվտանգության միջոցառումների ամրապնդմանը։ Ճանապարհներին լրացուցիչ հսկողություն է մտցվել: Հնարավոր է՝ սահմանափակվի հանրային միջոցառումների անցկացումը: Խնդրում եմ ըմբռնումով վերաբերվել ձեռնարկված միջոցառումներին»,- ասված է հայտարարության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր