Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

24 հուն 2023 16:17

Նիկոլ Փաշինյանի նվերը Էրդողանին երդմնակալության արարողության ժամանակ «պետական գաղտնի՞ք է»

ՀՀ վարչապետի աշխատակազմը հրաժարվում է հայտնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է նվիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին երդմնակալության արարողության ժամանակ։


«Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ, որտեղից մեզ պատասխանել են, որ միջոցառմանը մասնակցելու շրջանակում ապրանքների/նվերների գնումը կատարվել է պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի հաշվին:


«Վերոգրյալը նշանակում է, որ նման միջոցառումներին վերաբերող տվյալները ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ Հետևաբար այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ», - ասված է պատասխանում։


Նշենք, որ նամակը վարչապետի աշխատակազմ էինք ուղարկել դեռ հունիսի 6-ին, սակայն պատասխանն այսօր ենք ստացել։


ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններից մեկի համաձայն՝ որպես նվեր Հայաստանի վարչապետը Էրդողանի պատկերով գորգ է հանձնել Թուրքիայի նախագահին։ Դրա պաշտոնական հաստատում չի եղել»,- գրում է Sputnik Արմենիան։ 


Հիշեցնենք, որ Փաշինյանը հունիսի 3-ին մասնակցել էր  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Մինչ այդ նա շնորհավորել էր Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթելու առիթով՝ հայտարարելով, որ սպասում է համատեղ աշխատանքի շարունակմանը՝ երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր