Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ       Տեսանյութ.Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է    

26 հուն 2023 12:49

Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջոցով, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կարող է օգնություն ցուցաբերել հայերի այլ պահանջներն ապահովելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 24-ին հանդիպել է Արբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։


Ինչպես տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, կողմերը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ստեփանակերտում։


Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայերի անցումը անօրինականորեն տեղադրված Լաչինի միջանցքի անցակետով՝ բուժական նպատակների եւ անհրաժեշտ դեղորայքով ապահովման նպատակներով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։


Նա ավելացրել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ադրբեջանը  ԿԽՄԿ-ի միջոցով, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կարող է օգնություն ցուցաբերել հայերի այլ պահանջներն ապահովելու համար, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր