Տեսանյութում Տիգրանն է,որում նա ավտոմատով ու մարտավարական ձեռնոցներով ասում է. «Երկուսը հաստատ, սա մահ է, տղե՛րք, մնա՛ք բարով, փա՛ռք Ուկրաինային

Ռոգովի խոսքով՝ իրավապահ մարմինների լավ համակարգված և օպերատիվ գործողությունների արդյունքում «ահաբեկիչները» սպանվել են:
«Այս պահին հայտնի է, որ նրանցից մեկը եղել է Տիգրան Հովհաննիսյանը, որը նախկինում կալանավորվել է հակառուսական գործունեության համար»,- ընդգծել էր Ռոգովը։
Իր հերթին obozrevatel.com-ը մանրամասնում է, որ անչափահասներ Տիգրան Հովհաննիսյանն ու Նիկիտա Խանգանովը սպանել են ռուս «օկուպանտի» և ռուսական ուժերի հետ համագործակցող մի ուկրաինացի ոստիկանի:
Սոցցանցերում հայտնվել է Տիգրանի մասնակցությամբ տեսանյութը, որում նա ավտոմատով ու մարտավարական ձեռնոցներով է և ասում է. «Երկուսը հաստատ, սա մահ է, տղե՛րք։ Մնա՛ք բարով: Փա՛ռք Ուկրաինային»: Աղբյուրը նկատում է, որ հավանաբար «երկուսը հաստատ» ասելով՝ անչափահասը նկատի է ունեցել երկու հոգու սպանությունը: