Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին          Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին    

27 հուն 2023 12:59

Անհասկանալի են ՀՀ իշխանությունների քայլերը. ինչ-որ անհասկանալի խաղաղության բանաձևերով ձգտում են դրանք իրականացնել արագացված ռեժիմով

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում սպասվող բանակցություններից լուրջ ակնկալիքներ չհայտնեց։ Նա նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները փորձում են Բաքվին ու Երևանին խնդրելով պարտադրել ինչ-որ անհասկանալի խաղաղության բանաձևեր՝ ձգտելով դրանք իրականացնել արագացված ռեժիմով։ Սակայն այդ պլանը, նրա վստահեցմամբ, չի աշխատում։ Իրենք՝ կողմերը, ըստ Տարասովի, երբեմն նույնիսկ անհասկանալի է, թե ինչ հարցերի շուրջ ունեն կոնսենսուս և ինչ հարցերի շուրջ չունեն։


«Թվում էր, թե Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը մեծ արձագանք կստանա Ադրբեջանի կողմից, սակայն Ադրբեջանի համար սա կարծես ոչ թե առանցքային և գլխավոր ձեռքբերում է, այլ ընթացիկ, քանի որ այլ պահանջներ են առաջին պլան գալիս։ Իր հերթին՝ անհասկանալի են ՀՀ իշխանությունների քայլերը, անդրադառնում են բանակցային պատմությանը, ինչ-որ դրվագներ բերելով առաջին պլան՝ անտեսելով այլ կարևոր դրվագներ, զուգահեռաբար հեղինակազրկելով նախկինում բանակցված փաստաթղթերը։ Այսինքն՝ որևէ որոշակիություն այս գործընթացում չկա, կողմերն իրենք են անընդհատ մոտեցումներ փոխում կամ խուսափում բանակցություններից։ Սակայն գործընթացը, անկախ նույնիսկ այս պահի արդյունքից, հարկավոր է Արևմուտքին, ուստի բանակցությունները կշարունակվեն»,-ասաց Տարասովը։


Ըստ նրա, այս բանակցային ռաունդից պետք է սպասել նույնպիսի անորոշ, անհասկանալի արդյունքներ, ինչ մայիսի 1-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից։


«Եթե հիշում եք, ոգևորությունը մեծ էր, քանի որ նախարարները 4 օր բանակցել էին, ներկայացվում էր՝ որպես ԱՄՆ-ի լուրջ նախաձեռնություն, սակայն հիշում եք նաև՝ ինչ տեղի ունեցավ դրանից հետո, Արևմուտքում մի քանի հանդիպում եղավ, սակայն շատ ավելի լուրջ ապակայունացում հաջորդեց այդ ամենին ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին։ Եթե Արևմուտքը հաջողում է բանակցությունները, վերահսկում կողմերին, ապա ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում, շարունակվում անկայունությունը։


Այս ամենը մեծ բլեֆի է նմանվում, որի նպատակը ՌԴ-ի «բացակայությունը» լցնելն է, սակայն Արևմուտքը դա չի կարողանում անել, ուստի մնում է, գոնե որքան հնարավոր է, շարունակել գործընթացը»,-ասաց Տարասովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր