Փետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված          Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները       Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում. ՆԳՆ-ն զգուշացնում է    

28 հուն 2023 19:28

Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ազատ կարձակվի

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», գրավի դիմաց ազատ կարձակվի։
 
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Դավիթ Գալստյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով, քննության առնելով Դավիթ Գալստյանի խափանման միջոցի հարցը, որոշում է կայացրել Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափ սահմանելով 40 մլն ՀՀ դրամը։

Գրավի չափը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Գալստյանն ազատ կարձակվի։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր