Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Սեպտեմբերի 14-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիր ստորագրվի, Թուրքիան նույնպես անհապաղ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ    

29 հուն 2023 17:46

Տեսանյութ.«Որ մեզ մի բան լինի էս վիդեոն կդնեք». նախորդ օրը զոհված բերձորցի Երվանդի վերջին տեսանյութը

Համացանցում տարածվել է երեկ՝ հունիսի 28-ին, Արցախի դիրքերը պաշտպանելիս զոհված Երվանդ Թադևոսյանի տեսանյութը, որտեղ նա իր ընկերոջ հետ խոսում է պատերազմական գործողությունների վերսկսման և իրենց հնարավոր զոհվելու մասին. «Ես ու Երվանդը նստած մտածում ենք, որ կռիվ սկսվի, Աստված չանի, մեզ մի վատ բան լինի, մեր այս վիդոն կդնեք, այն երգի հետ, որ ասում է՝ «Երկնային կյանքից դեպի երկինք...»»,- ասում է Երվանդի ընկերը: Երվանդն էլ հավելում է. «Տնեցիք, դուք էլ շատ ծանր չտանեք, հայրենիքի համար է, լինող բանը լինում է:
Լավ մնացեք, մեր անունները չմոռանաք, մեզ բացակա չդնեք...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր