Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»          Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան       Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 հուն 2023 20:03

Չորսամյա Արտյոմին 24 ժամ փնտրելուց հետո գտել են

Պեսչանոյում անհետացած տղային գտել են բնակիչները՝ նա պարզապես մոլորվել է. այժմ բժիշկները նրան հետազոտում են։

Ինչպես պատմում էին տեղացիները, չորս տարեկան երեխան խաղում էր փողոցում, գնացել է հեռու՝ գերեզմանոցից այն կողմ, որը գյուղից չորս կիլոմետր հեռավորության վրա է։ Սկսել է մթնել, հետդարձի ճանապարհը չի կարողացել գտնել, վախեցել ու քնել է դաշտում։ Փնտրտուքները ներգրավվել են  մոտ 10 քառակուսի կիլոմետր (ներառյալ երեք ճահիճ) տարածք։

Երեխային հայտնաբերել են երեք բնակիչներ՝ արևից այրվածք ստացած ու դաժանորեն խայթված։ Նա հիմա մայրիկի,  բժիշկների և հոգեբանների հետ է։ Նրանից բացի ընտանիքը ևս վեց երեխա ունի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրեական ինքնավար շրջանի Պեսչանոե գյուղում չորսամյա տղա է անհետացել. նրան արդեն տասը ժամ է փնտրում է ավելի քան 70 մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր