Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

30 հուն 2023 14:45

Արտակարգ դեպք Երևանում․ 17-ամյա տղան հիվանդանոց է տեղափոխվել

Երեւանում հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել են, որ «Ձախ դաստակի 2-րդ մատի վնասվածք, տոտալ անդամահատում, հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Արման Ն․-ն է։

Նա վիրավորվել է նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում իրենց տանը, ննջասենյակում իրեն պատկանող «Սուր-2608» տիպի  օդամղիչ ատրճանակով անփույթ վարվելու և կրակոց արձակելու հետևանքով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 49 հատ օդամղիչ ատրճանակի համար նախատեսված գնդակներ և 1 հատ նշված ատրճանակի համար նախատեսված գնդակի կրակված պարկուճ, նշված ատրճանակը, ատրճանակի պլաստմասե տուփը  և զենքի հաշվառման թույլտվության քարտը:

Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում պատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել  են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր