Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 հուլ 2023 10:17

Արցախում եթե ալյուրի պաշարի պակաս չկա, ապա ինչո՞ւ են հացի պակասություն ու հերթեր գոյանում

Վերջին օրերին Արցախի մայրաքաղաքի հացաթխման արտադրամասերի դիմաց հերթեր են գոյանում, իսկ  խանութներում հացի պակասություն է նկատվել:

Արցախի Հանրապետության  գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Հայկ Ադամյանը «Արցախթերթին» հավաստիացրել է՝ հանրապետությունում ալյուրի պաշարի  պակաս չկա, հացաթխման արտադրամասերը շարունակում են բնականոն  աշխատել:

Հացի արտադրամասի աշխատակից Նվարդ Վարդանյանի խոսքով՝ ալյուրի խնդիր չկա, միայն գնորդներն են շատացել:

«Կան մարդիկ, որ երբևէ մեր փռից հաց չէին առնում, իսկ հիմա հերթեր են գոյանում: Ճաշից հետո շատերին հաց չի հասնում: Պատճառն այն է, որ սկզբից մարդիկ 10  կամ 15 հատ  էին հաց գնում: Այսօրվանից արդեն 3-ական ենք տալիս յուրաքանչյուրին»,- տեղեկացրել է տիկին Նվարդը:

Խնդրին առնչվել են նաև խանութների աշխատակիցները: Նրանց խոսքով, եթե մի քանի օր առաջ մատակարարների կողմից հացը խանութ էր հասցվում ըստ անհրաժեշտ քանակի, ապա վերջին օրերի ընթացքում այն կտրուկ նվազել է:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը պարզաբանում է, որ հացի՝ խանութ չհասնելու պատճառը հացաթխման արտադրամասերի  դիմաց գոյացող արհեստական հերթերն են:Դրանց  աշխատակիցները ֆիզիկապես չեն կարողանում հացը խանութներ հասցնել: Կառույցի պատասխանատուն հորդորում է նաև, որ բնակիչները հացը գնեն օրվա չափաբաժնով, որպեսզի բոլորին էլ բավականացնի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր