Իրանը և ՌԴ-ն կփորձեն հակազդել «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը          Երևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը       Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների    

04 հուլ 2023 12:09

ՌԴ-Արևմուտք հակամարտության մեջ նոր զարգացումներ են նկատվում.այս արձագանքները մեր տարածաշրջանում իրենց զգացնել կտան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ նոր զարգացումներ են նկատվում: Գաղտնիք չէ, որ Կրեմլը կարողանում է մեղմել և շրջանցել պատժամիջոցները նաև մուսուլմանական այն պետությունների շնորհիվ, որոնք չեն միացել պատժամիջոցներին: Եվ Ղուրանի այրման դեպքն արդեն քաղաքական գործոն է դառնում Ռուսաստանի համար:
Վերջերս Դաղստան կատարած այցի ժամանակ Պուտինը այցելել է Դերբենտի Ջումա մզկիթ, որտեղ Ղուրան է նվեր ստացել հանրապետության մուֆթիի օգնական Զապիր Սալիմովից։ Միաժամանակ Շվեդիայի ոստիկանությունը հունիսի 28-ին՝ Կուրբան բայրամի առաջին օրը, թույլ է տվել բողոքի ակցիա անցկացնել Ստոկհոլմի գլխավոր մզկիթի դիմաց Ղուրանի այրմամբ։ Միաժամանակ վարչապետ Ուլֆ Հյալմար Քրիստերսոնը հայտարարել է, որ ոստիկանության որոշումը «օրինական է, բայց ոչ տեղին»։
Նույն օրը տեղի է ունեցել ակցիան՝ մի տղամարդ հրապարակայնորեն պոկել է Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա գրքի մեջ խոզապուխտ լցրել ու վառել այն։ ՌԴ ԱԳՆ-ն կատարվածն անվանել է հավատացյալների իրավունքների խայտառակ խախտում։ Կարծում եմ, որ այս արձագանքները մեր տարածաշրջանում իրենց զգացնել կտան: Մի իրողություն ևս: Արևմուտքն ուժեղացնում է ճնշումը Էրդողանի վրա, պահանջելով վերջինիս վավերացնել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ: Ինչ է անելու Թուրքիայի նախագահը այս ճակատագրական պահին, չէ որ նա մուսուլմանական աշխարհի գլոբալ առաջնորդի և պաշտպանի դափնեպսակին է հավակնում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր