Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

04 հուլ 2023 12:29

Մոսկվան ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել.Վնուկովո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը

Մոսկվայի իշխանությունները հայտարարել են քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ մղման մասին։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ նոր Մոսկվայում և Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման փորձ է եղել, գրում է Meduza-ն։
 
«Հայտնաբերված բոլոր ԱԹՍ-ները ոչնչացվել են»,-ասվում է Սոբյանինի հայտարարության մեջ։ ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, թե 4 անօդաչու է ոչնչացվել Նոր Մոսկվայի տարածքում ՀՕՊ միջոցներով։
 
Եվս մեկն էլ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ու կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում։ Վնուկովո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը՝ ինքնաթիռները ուղղվել են այլ օդանավակայաններ։
 
Տեղական ժամանակով 08:00-ից Վնուկովոյի աշխատանքը վերսկսվել է սովորականի պես։ Հավելենք, որ պաշտոնական Կիևն այս տեղեկությունները դեռ որևէ կերպ չի մեկնաբանել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր