Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 4-ի համար          Արտաշատ-Երևան ավտոճանապարահին ավտոմեքենա է այրվել       Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հուլ 2023 11:29

Եվ ով է ցեղասպանությունից խոսում.Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի ցեղասպանության համար, սպանվել է գրեթե 1,5 միլիոն ալժիրցի

Ֆրանսիան «շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը», ինչի առնչությամբ Ադրբեջանը «խիստ մտահոգված է» նեոգաղութատիրության աճող միտումով. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:


Ալիևի խոսքով՝ Ֆրանսիան պետք է հարգի Կոմորյան կղզիների ինքնիշխանությունը Մայոտ կղզու նկատմամբ, ինչպես նաև Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովյան համայնքների և տարածքների այլ ժողովուրդների իրավունքները։

«Ֆրանսիայի կառավարման օրոք տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ սպանվել է գրեթե 1,5 միլիոն ալժիրցի։ Ալժիրցի մարտիկների գանգերը մինչ օրս պահվում են Փարիզի թանգարանում՝ որպես ռազմավար: Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ցեղասպանության համար»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր