Սումգայիթի դատարանը 2 հայ զինծառայողին վերջնական մեղադրանք է ներկայացրել
Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Հարություն Հովակիմյանի ու Կարեն Ղազարյանի գործով երկրորդ դատական նիստը:
Մեկնարկից կարճ ժամանակ անց դատավորն ընթերցել է վերջնական մեղադրանք, ըստ որի՝ ամբաստանյալները մայիսի 26-ին ժամը 19:00-ի սահմանում «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խմբի կազմում մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ ապօրինի ձեռք բերված հրազենով և ռազմամթերքներով՝ ուժ գործադրելով պետական սահմանապահ ծառայության Զանգելանի սահմանապահ ջոկատի զինծառայողների նկատմամբ, խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով՝ մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք ներմուծելով Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղ, կրակ են բացել տեղակայված զորամասի զինծառայողների ուղղությամբ»:
Հիշեցնենք՝ հայ զինծառայողների նկատմամբ շինծու քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին, երբ 2 զինծառայողներ Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանը առևանգվել էին ՀՀ ինքիշխան տարածքից։
Հայ զինվորականները մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, ընդհուպ մինչեւ «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողության կատարման» մտադրությունը։