ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

05 հուլ 2023 15:30

Մինսկը ձեռնարկում է հայելային միջոցներ դրսի սադրանքների եւ հարձակումների դեմ

Մինսկը ձեռնարկում է հայելային միջոցներ դրսի սադրանքների եւ հարձակումների դեմ, չորեքշաբթի հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների մեծարման արարողության ժամանակ։


«Բացի տնտեսական պարտադրանքից, քաղաքական, տեղեկատվական ճնշումից՝ մենք այսօր բախվում ենք սադրանքների մեր արտաքին սահմաններին, երկրի ներսում ահաբեկչական գործողությունների փորձերի, որոնք կազմակերպվում են դրսից»,- Լուկաշենկոյին մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։


Նա ընդգծել է, որ հանրապետությունում համարժեք են արձագանքում այդ բոլոր հարձակումներին եւ շարունակում են կատարելագործել ազգային եւ ռազմական անվտանգության համակարգը։ «Դրանք հայելային միջոցներ են պետության ինքնիշխանության պաշտպանության համար, առանց որի չեն լինի ոչ խաղաղություն, ոչ բելառուսներ՝ որպես ազգ։ Մենք մեր պատմության մեջ մի քանի անգամ անցել ենք դա»,- ասել է Բելառուսի նախագահը։


Բելառուսի նախագահը նշել է, որ ուշադիր հետեւում է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ «Ես հրետանավորին հարցրի. «Կարողանո՞ւմ ես հակամարտկոցային պատերազմ վարել»։- «Կարողանում եմ»։ Դա մեծ գործ է։ Առանց դրա անհնար է, ինչպես ինձ պատմել են զինվորականները, որոնք կռվում են Ուկրաինայում։ Անօդաչու թռչող սարքերը ժամանակակից պատերազմների վարման համարյա թե գլխավոր մեթոդն ու զենքն են դարձել։ Եվ էլի շատ բաներ»,- ասել է Լուկաշենկոն։


Խոսելով զինվորական կադրերի մասին՝ նախագահը նշել է, որ որքան էլ հզոր լինի տեխնիկական զինանոցը, այն ուժի առավելություն չի դառնա առանց պրոֆեսիոնալների, առանց հայրենի երկրին ու ժողովրդին նվիրված զինվորների։ «Պատերազմն Ուկրաինայում դրա վառ ցուցադրումն է։ Երկրի պաշտպանունակության, նրա քաղաքացիների խաղաղ աշխատանքի պաշտպանության ամրապնդման հարցում վճռական դեր են խաղում զինվորականները։ Նրանց միջուկը դուք եք՝ սպայական կորպուսը»,- ամփոփել է Բելառուսի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր