Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դրական կամ բացասական զարգացումներից          ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը       ՀՀ–ում կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծը մերժվեց, ՔՊ–ն դեմ քվեարկեց    

05 հուլ 2023 16:10

Թուրքերեն անունը կրող Մեյմանդար շուկան գտնվում է որտե՞ղ…ի՞նչ թուրքիա, ի՞նչ ադրբեջան, հայերի հոգևոր կենտրոն Էջմիածնում

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը.

«ՄԵՅՄԱՆԴԱՐ
միամիտ կարդացի լրահոսում։ Գրում են, թե ինչ֊որ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում հրդեհ է բռնկվել։ Այրվել են կուտակված պլաստմասե արկղեր։

Ժպտում եմ, մտածում` ըհն, ադրբեջան բան է վառվում։ Բարով փոշիանա։ Հետո միամիտ մեկ այլ լրատվականում էլ եմ նույն նյութը կարդում ու պարզվում է, որ էս` մաքուր թուրքերեն անունը կրող ՄԵՅՄԱՆԴԱՐ շուկան գտնվում է որտե՞ղ… ի՞նչ թուրքիա, ի՞նչ ադրբեջան, հայերի հոգևոր կենտրոն Էջմիածնում է։

Ի՞նչ լեզու, ի՞նչ մշակույթ, ի՞նչ պատմություն։ Էջմիածնում թուրքական բազառից ենք առևտուր անում։

32 տարեկան եմ` էս շուկայի մասին նոր եմ իմանում։

Թե բա, շնորհավոր Սահմանադրության օր։

Մասնավորապես ո՞ր երկրի Սահմանադրության օրը։ Շուտ֊շուտ կարդացեք էդ սահմանադրությունը։ Տեսեք մեջը հո թուրքերն բառեր չկա՞ն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր