Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

05 հուլ 2023 16:55

Ուկրաինական պատերազմում «Վագների» վարձկաններին կփոխարինեն Չեչնիայի զինվորականները

Ռուսաստանի իշխանությունները մտադիր են էլ ավելի շատ բանտարկյալներ և չեչեն զինվորականներ ուղարկել Ուկրաինա՝ երկրում լիարժեք մոբիլիզացիայից խուսափելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպական հետախուզության աղբյուրները։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ռուսական բանակում կադրերի պակասը ձևավորվել է մայիսի վերջին՝ Բախմուտից Վագներ ՄՌԿ-ի հեռանալուց հետո, ինչն իր հերթին ստիպել է ռուս զինվորականներին լրացուցիչ ռեսուրսներ փոխանցել այս ուղղությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր