Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել          Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում       Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրներն իրենց տարածքը չտրամադրեն Իրանի վրա հшրձակվելու համար    

06 հուլ 2023 10:43

«Արմեն Գրիգորյանի հապճեպ այցն ԱՄՆ-ը կապված է թուրք-ադրբեջանական տանդեմի խնդրանքով Արցախի ՊԲ-ն լուծարելու հետ». Արթուր Թովմասյա

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Ըստ ինձ հասած լուրերի, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հապճեպ այցը ԱՄՆ-ը կապված է թուրք-ադրբեջանական տանդեմի խնդրանքով Արցախի պաշտպանության բանակը լուծարելու հրատապ անհրաժեշտության հետ։

Արևմուտքի ճնշման ներքո Երևանը փորձելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին համոզել ՊԲ-ին տարանջատել պետական ​​համակարգից և, որ ամենակարևորն է, նրան զրկել զենքից, ասեմ ավելին, այդ քայլի դիմաց կյանքի և անվտանգության երաշխիքներ են հնչում Արցախի ղեկավարության համար, որն այս պահին վախենում է ժողովրդական վրդովմունքից և նույնիսկ ընդվզումից, եթե բանակը վերացվի։
Ամերիկայում կոնկրետ քայլեր են քննարկվում այս գաղափարի իրականացման համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր