Օնիկ Գասպարյանը շատ մարտական է տրամադրված և չի զիջելու. իրո՞ք նա ապտակել է Արայիկ Հարությունյանին.«Հրապարակ»

Անգամ հանդիպումից մանրամասներ էին ներկայացնում, թե աշխատասենյակի դուռը ներսից կողպել են, որ ճնշում գործադրեն ԳՇ պետի վրա։ Մի լրատվամիջոց էլ գրել էր, որ Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին։
Բայց, մեր տեղեկություններով, հանդիպման միակ նպատակը եղել է այն, որ Գասպարյանին համոզեն՝ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ Արմեն Աբազյանը հազիվ թե Գասպարյանի հրաժարականը պարտադրողների թվում լիներ, քանի որ նա և Օնիկ Գասպարյանը հին մտերիմներ են, և Աբազյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակման հարցում նա անմիջական մասնակցություն է ունեցել։ Ըստ որոշ լուրերի՝ ինքն է նրա թեկնածությունն առաջարկել։
Ինչ վերաբերում է Գասպարյանի դիրքորոշմանը, մեր տեղեկություններով, նա շատ մարտական է տրամադրված և չի զիջելու։ Նրան ճանաչողներն ասում են՝ չգիտե՞ք, որ իջևանցիներն ահավոր «կող» ունեն․ մի իջևանցի Նիկոլն է, մի իջևանցի՝ Օնիկը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում