ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

08 հուլ 2023 14:24

Մարտակերտում 3 և 6 տարեկան անհետ կորած երեխաներին մահացած են գտել

Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին,  նույն օրը ժամը 14:00-ի սահմաննեում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։


ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 17:30-ի սահմաններում  վերադարձել է տուն  և տեսել, որ երեխաները տանը չեն։


Հաղորդումը փոխանցվել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժին, որից հետո համատեղ սկսվել է երեխաների որոնման աշխատանքները։


Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից  ահազանգ է ստացվել,  որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2  երեխա է հայտնաբերել:


Կանչի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ.-ն  ժամը 07:25-ի սահմաններում, ստուգելու նպատակով բացել է նույն փողոցում կայանված իրեն պատկանող նշված ավտոմեքենայի դուռը, որտեղ հայտնաբերել է հուլիսի 7-ից անհայտ կորած երեխաների դիերը:


Կատարված քննության շրջանակներում,  ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։


Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր