Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Opel»-ում, այն դարձել է ոչ շահագործելի          Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրը       Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը    

08 հուլ 2023 15:44

ԱՄՆ-ն հայտարարել է քիմիական զենքի իր պաշարներն ամբողջությամբ ոչնչացնելու մասին

ԱՄՆ-ն հայտարարել է քիմիական զենքի իր պաշարներն ամբողջությամբ ոչնչացնելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Ինչպես նշվում է՝ ԱՄՆ-ում քիմիական զենքի ոչնչացման գործընթացը տևել է ավելի քան 30 տարի:

Ջո Բայդենը կոչ է արել այն երկրներին, որոնք մինչ այժմ չեն միացել քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային, անել դա: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին և Սիրիային կոնվենցիայի շրջանակներում իրենց պարտավորությունները խախտելու համար

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է ԱՄՆ-ում զենքի ոչնչացման փաստը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր