Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 հուլ 2023 12:29

Մարտունիում հարձակվել են Նաիրի Հոխիկյանի վրա,ասում են, որ «ՀայաՔվեն» Եհովայի վկաների կողմից է կազմակերպվել, որպեսզի մարդիկ հիասթափություն ապրեն

Քիչ առաջ Մարտունիում մի խումբ տղամարդիկ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի վայրի մոտակայքում սադրել և քաշքշել են լրագրող Նաիրի Հոխիկյանին, ով Մարտունու «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգողն է: 


Նաիրի Հոխիկյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ մի քանի տարեց տղամարդ ստորագրահավաքի վայրից քիչ հեռու կանգնած են եղել և ուղղորդել են մարդկանց, բանը հասել է նրան, որ ստորագրություն տված քաղաքացիներն ուղղորդման և սպառնալիքների արդյունքում վերադարձել են ընտրատեղամաս և պահանջել, որ չեղարկեն իրենց ստորագրությունը. 


«Այդ մարդիկ ուղղորդում են քաղաքացիներին, անգամ ասում են, որ «ՀայաՔվեն» Եհովայի վկաների կողմից է կազմակերպվել, որպեսզի մարդիկ հիասթափություն ապրեն և հրաժարվեն նախաձեռնությունից: Ասում են, որ այս նախաձեռնությունը քոչարյանականների նախաձեռնությունն է ու այսպես շարունակ», - ասել է նա:


Լրագրողի խոսքով` այդ տղամարդիկ ամեն կերպ փորձել են սադրել անգամ նախաձեռնության կին աշխատակիցներին. «Մոտենում են, թղթեր պատռում և ամեն հնարավոր ձևով սադրում»։


Հոխիկյանն ասել է, որ դիմել է ոստիկաններին, սակայն այդ տղամարդիկ դեռևս շարունակում են մնալ տեղամասի մոտակայքում. «Եթե նման դեպք նորից կրկնվի, ստիպված պետք է հաղորդում ներկայացնեմ հանցագործության մասին: Մարտունի քաղաքում վախի մթնոլորտ է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր