Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

10 հուլ 2023 14:45

Տեսանյութ.Սոչիում արտակարգ դրություն է սահմանվել, արգելված է լողալ լողափերում

Սոչիի լողափերում լողալն արգելված է մինչև հուլիսի 10-ի օրվա ավարտը, գրում է kommersant.ru-ն։ Սոչիում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացման ռեժիմ:

«Փոթորկի նախազգուշացման ռեժիմի ընթացքում լողափերում լողալն արգելված է։ ...Փրկարարները Սոչիի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տալիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները, ինչպես նաև ժամանակավորապես հրաժարվել ջրի մոտ հանգստանալուց ...Արգելքը կհանվի եղանակային պայմանների փոփոխության և փոթորիկի դադարելուն պես»,- ասվում է պաշտոնական  հաղորդագրությունում:

Հուլիսի 9-ի գիշերը Սոչիում տեղի են ունեցել հեղեղումներ, քաղաքի Խոսինսկի թաղամասի տները ջրի տակ են անցել, ջրի հոսքը քշել է տասը մեքենա։ Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին հայտնել է, որ քաղաքում ժամանակավոր կացարաններ են կազմակերպվել նրանց համար, ում տները ջրի տակ են անցել։
«Հիմա Խոստայից և Ադլերից 240 քաղաքացի գտնվում են ժամանակավոր կացարաններում, գրեթե բոլորը Սիրիուսի բնակիչներ են: Մենք տրամադրում ենք անհրաժեշտ օգնությունը։ Տուժած շրջաններում արտակարգ դրություն ենք մտցնում»,-ասված է Սոչիի քաղաքապետի հայտարարության մեջ։

Սիրիուսում տեղակայված է օպերատիվ շտաբ։ Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սոչիի Խոսինսկի և Ադլեր շրջաններում, Սիրիուսի դաշնային տարածքում մունիցիպալ արտակարգ ռեժիմ է մտցվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր