Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

10 հուլ 2023 16:16

ԱՀԱԶԱՆԳ .Իջեցնում են Արցախյան պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգը՝ հնարավորինս քիչ կենսաթոշակ փոխանցելու նպատակով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. 

«Արցախյան պատերազմի մասնակիցներից ստանում եմ տեղեկություններ առ այն, որ իջեցնում են իրենց հաշմանդամության կարգը՝ հնարավորինս քիչ կենսաթոշակ փոխանցելու նպատակով։

Նշեմ, որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է` 1-ին խմբի դեպքում՝  հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, երկրորդ խմբի դեպքում՝ 60 տոկոսի չափով, 3-րդ խմբի դեպքում՝ 40 տոկոսի չափով։

Դեռևս ամիսներ առաջ ՀՀ Կառավարությանը գրությամբ առաջարկել եմ ավելացնել հաշմանդամության կարգ ունեցող  պատերազմի մասնակիցների կենսաթոշակների չափերը։

Այժմ էլ կոչ եմ անում պատկան մարմիններին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, հետամնուտ լինել խնդրին՝ բացառելով նման միտումնավոր դեպքերը։
Պատերազմի մասնակիցները մշտապես պետք է լինեն պետության և հանրության ուշադրության կենտրոնում՝ ստանալով սեր և հոգածություն»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր