Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ, կան վիրավորներ          Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը       Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ    

11 հուլ 2023 10:32

Ադրբեջանը կրկին փակել է Լաչինի անցակետը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի գետի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետը՝ պատճառաբանելով, թե իբր «սահմանային անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմակի փորձեր են բացահայտվել»։


Ըստ ադրբեջանական կողմի՝ «ԿԽՄԿ-ի մեքենաներում հայտնաբերվել են չհայտարարագրված բջջային հեռախոսներ, ծխախոտ, բենզին և այլ իրեր»:


Վերոնշյալ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, և մինչև անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտն այս անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։ 


Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը  հունիսի 22-ին դիմել էր հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր