«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 հուլ 2023 11:09

Մարդ, ով ի վիճակի չէ առանց դժվարության բարձրանալ իր ինքնաթիռը, երկիրը մղում է դեպի 3-րդ համաշխարհային պատերազմի․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը անողոք քննադատության է ենթարկել իր իրավահաջորդ Ջո Բայդենի՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևին աջակցելու համար պահեստային ամերիկյան ուժերը գործի դնելու որոշումը՝ նշելով, որ քաղաքական գործիչը, ով ի վիճակի չէ առանց դժվարության բարձրանալ իր ինքնաթիռը, չպետք է իր երկրին մղի դեպի երրորդ համաշխարհային պատերազմ:


«Ջո Բայդենը չի կարող նույնիսկ աստիճաններով բարձրանալ Air Force One (ԱՄՆ նախագահական ինքնաթիռի անվանումը – խմբ.)՝ առանց սայթաքելու։ Վերջին բանը, որ պետք է անի նրա ոչ կոմպետենտ վարչակազմը, դա մեզ երրորդ համաշխարհային պատերազմի մղելն է», – գրել Է Թրամփը իր TRUTH Social սոցիալական ցանցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր