Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

17 հուլ 2023 19:47

Դատարանը մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը, նա ազատ արձակվեց

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանն ասաց, որ Բալասանյանն ազատ է արձակվել եւ այժմ շարունակում է բուժումը հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին իրավապահները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել էր ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր