ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Արսեն Ավակովի նկատմամբ          Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին       Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ    

18 հուլ 2023 14:44

ԱՄՆ-ը պնդում է, որ Սիրիայի երկնքում ռուս օդաչուն իբր վտանգավոր իրավիճակ է ստեղծել ամերիկյան MS-12 ինքնաթիռի անձնակազմի անդամների համար

ԱՄՆ-ը պնդում է, որ Սիրիայի երկնքում ռուս օդաչուն իբր վտանգավոր իրավիճակ է ստեղծել ամերիկյան MS-12 ինքնաթիռի անձնակազմի անդամների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։


Նրա խոսքով՝ կիրակի օրը ռուսական կործանիչն իբր «շատ մոտ է թռչել ամերիկյան դիտորդական ինքնաթիռին՝ ստիպելով նրան անցնել տուրբուլենտության միջով»։ Վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրները՝ AP-ն գրում է, որ սա «վտանգավոր վարքագծի նոր մակարդակ է, որը կարող է հանգեցնել դժբախտ պատահարի կամ մահվան»։


Անցյալ շաբաթ գործակալությունը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է տարբերակներ՝ հակազդելու Սիրիայի օդային տարածքում ռուսական օդատիեզերական ուժերի ենթադրյալ ակտիվությանը: Միաժամանակ չի նշվում, թե ռուսական ավիացիային հակազդելու որ տարբերակներն են դիտարկում ԱՄՆ-ը։ Ըստ AP-ի, այս տարվա մարտից ռուսական օդատիեզերական ուժերի ակտիվության աճն իբր պայմանավորված է «Մոսկվայի, Թեհրանի և սիրիական կառավարության միջև համագործակցության և համակարգման աճով, որպեսզի ԱՄՆ-ին ստիպեն լքել Սիրիան»:


Ավելի վաղ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Օլեգ Գուրինովը հայտնել էր, որ ամերիկամետ հակաահաբեկչական կոալիցիայի կործանիչները վերջին օրվա ընթացքում հինգ անգամ խախտել են Սիրիայի օդային տարածքը Ալ-Թանֆ շրջանում, որտեղ գտնվում են միջազգային օդային ուղիները։ Նրա խոսքով, նման գործողությունները վտանգավոր նախադրյալներ են ստեղծում քաղաքացիական ինքնաթիռների մասնակցությամբ ավիացիոն միջադեպերի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր