ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

19 հուլ 2023 12:53

ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120․000-անոց համայնքի իրավունքներն ու սկզբունքները․ Ադրբեջանը սպասեց, մինչև թուլացանք, և հնարավորություն ունեցավ ավելին պոկելու

Այս մասին 24news-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։


Լրագրողի դիտարկմանը՝ կպահպանվե՞ն արդյոք հայ բնակչության իրավունքները Ադրբեջանի կազմում, պատգամավորը ասաց․


«Ձեզ թվո՛ւմ է, թե չի պահպանվելու։ Սա 19-րդ դարը չէ, սա 21-րդ դարն է ու պահպանվելու է, հավատացած եղեք։ Կյանքը ու ժամանակն են ստիպելու, որ Ադրբեջանը պահպանի դրանք։ Արցախը պետք է բարձր, ինքնուրույն ապրելու իրավունքներ ստանա, նրա ազատ ու անկախ ապրելու երաշխավորը Ադրբեջանը չպետք է լինի, այլ միջազգային հանրությունը։


Եթե չլիներ միջազգային հանրությունը, հիմա Ադրբեջանը մի քանի անգամ էսկալացիա էր արել։ Արցախը, որ 70 տարի Ադրբեջանի կազմում էր, ինչպե՞ս էին ապրում։ Հետո Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները ճանաչել են Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։  Եթե չի ճանաչել Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ էր փորձում Մեղրին փոխանակել մեկ ուրիշ տարածքի հետ։ Նախորդ իշխանությունները շարունակ խոսք էին տալիս, որ կվերադարձնեն, Ադրբեջանը սպասեց, մինչև Հայաստանը  թուլացավ, որ հնարավորություն ունեցավ ավելին պոկելու»,- ասաց իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր