Երասխի ողբերգական վթարից մահացածները 2 եղբայրներ էին. այդ օրն էլ ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը

«Երկու եղբայրներից Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ «Արարատ» ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել: Երբ վթարի են ենթարկվել, Մասիսը տեղում մահացել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում: «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթարը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,- պատմեց նախկին գյուղապետը:
Նա ասաց, որ եղբայրներն ամուսնացած չէին:
Նշենք, որ խոշոր ավտովթարի հետեւանքով կա 3 զոհ եւ եւս 14 անձ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
3 զոհ, 14 վնասվածքով անձ՝ ողբերգական խոշոր ավտովթարի արդյունքում․ քրեական վարույթ է նախաձեռնվել: