Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

19 հուլ 2023 16:05

Արևմտյան կոալիցիան Կիևի հակահարձակման համար 63․000 զինվորականի է պատրաստել

Արևմտյան երկրների կոալիցիան Կիևի հակահարձակման համար պատրաստել է ուկրաինական բրիգադի 17 մարտական ​​թիմ և ավելի քան 63,000 զինծառայողի, որոնցից 15,000-ին միայն ԱՄՆ-ն է պատրաստում, և «մարզումները շարունակվում են»։
 
Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ միասին նա ելույթ է ունեցել Պենտագոնում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի տասնչորսերորդ հանդիպումից հետո (Ռամշտեյնի ձևաչափ)։ Այն այս անգամ անցկացվել է առցանց, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
 
Միլին հիշեցրել է Կիևին ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում լրացուցիչ 800 մլն դոլարի օգնության փաթեթի մասին։ Այն ներառում է լրացուցիչ հրետանային համակարգերի, այդ թվում՝ HIMARS-ի, և հակաօդային պաշտպանության զինատեսակների, ինչպիսիք են Patriot զենիթահրթիռային համակարգերի մատակարարում։
 
Բացի այդ, փաթեթում ներառված է հակատանկային և ճշգրիտ կառավարվող ավիացիոն զինամթերքի լայն տեսականի։ Նրա տվյալներով՝ Ուկրաինային անվտանգության ոլորտում ԱՄՆ օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 40 մլրդ դոլարը։
 
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն էլ հիշեցրել է Դանիայի և Նիդերլանդների ներդրման մասին, որոնք «շարունակում են առաջընթաց գրանցել ուկրաինացի օդաչուների համար չորրորդ սերնդի F-16 կործանիչների վարման համաձայնեցված ուսումնական պլանի մշակման գործում»։
 
Նա նաև նշել է, որ Շվեդիան և Ֆրանսիան Ուկրաինայի հետ ստորագրել են պաշտպանական գնումների երկկողմ համաձայնագրեր, որոնք կօգնեն Կիևին ավելի առաջադեմ համակարգեր ձեռք բերել։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր