Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

19 հուլ 2023 18:38

Ահազանգ միջազգային մարդասիրական կառույցներին. Արցախում օրվա սննդի խնդիր է

Արցախում օրվա սննդի խնդիր է։ Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրառում է արել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը՝ ահազանգ ուղղելով միջազգային մարդասիրական կառույցների ղեկավարներին։ Ստեփանյանը մատնանշում է, որ ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության արդյունքում Արցախում խախտվում են մարդու հիմնարար ու կենսական բոլոր իրավունքները։

«Ստեփանակերտում և Լեռնային Ղարաբաղի այլ համայնքներում ամենուր հերթեր են, հացի, ձվի, կաթնամթերքի հերթեր... Խանութները դատարկ են, իսկ դեղատներում դեղեր չկան»,- մասնավորապես գրել է նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հերթական պատրվակն էր գտել՝ այս անգամ խոչընդոտելու Արցախում հումանիտար ծառայություն իրականացնող միակ կազմակերպության՝ ԿԽՄԿ-ի գործունեությունը։ Ադրբեջանի իշխանություններն առաջարկել էին բեռնափոխադրումն իրականացնել Ակնայի կողմից՝ այդպես էլ չկատարելով Հաագայի դատարանի որոշումը՝ Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ։

Անցած 7 ամիսներին արցախցի մոտ 120.000 մեր հայրենակիցներ, այդ թվում 30.000 երեխաներ ու 20.000 տարեցներ, շարունակում են մնալ ադրբեջանական շրջափակման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր