ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

19 հուլ 2023 19:13

Փաշինյանն ընդունել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած երիտասարդին. նրա ծնողները մարզում մոտեցել էին վարչապետին

Մենք ուզում ենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած մեր զավակներն ու եղբայրները լիարժեք վերականգնվեն, կարողանան կրթություն, աշխատանք ունենալ, անհրաժեշտ գործունեություն ծավալել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր հյուրընկալել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին: Նրա ծնողներին հանդիպել էի հուլիսի 17-ին՝ Արտաշատում, ովքեր բարձրացրել էին Արամ Արզումանյանի հաշմանդամության կարգն 1-ից 2-րդ տեղափոխելու հետ կապված հարցը»,-գրել է Փաշինյանն ու հրապարակել հանդիպման տեսանյութը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ զինհաշմանդամ երիտասարդի ծնողները հանդիպել էին Փաշինյանին ու ներկայացրել խնդիրը։ Վարչապետը հենց այդ պահին ցանկություն հայտնեց տեսնել երիտասարդին, սակայն ծնեղները հգայտնեցին, որ այդ պահին նա տանը չէ, Սևանում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր