Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 հուլ 2023 16:02

Զգուշացում.Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Սեւ ծովի քաղաքացիական նավերի վրա. Սպիտակ տուն

Մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրեց մասնակցությունը համաձայնագրին, որը թույլ էր տալիս Ուկրաինայից հացահատիկ մատակարարել համաշխարհային շուկաներ, Սպիտակ տունը նախազգուշացրեց, որ ռուս զինվորականները պատրաստվում են Սեւ ծովում քաղաքացիական նավերի վրա հնարավոր հարձակումներին, հաղորդում է Associated Press-ը:


Այս շաբաթ Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունից դուրս գալուց հետո Ռուսաստանն արդեն հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգիստներին: Հարձակումների արդյունքում ոչնչացվել է մոտ 60 հազար տոննա հացահատիկ։  




«Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը լրացուցիչ ծովային ականներ է տեղադրել ուկրաինական նավահանգիստներում»,-ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ադամ Հոջը:


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է, որ ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը կդիտարկի որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ:    


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր